Շաբաթ օրը «Գարդենիա» ակումբում

27658999_159751008140724_662586893_n
Այսօր երկրորդ պարապմունք-աշխատանքս  էր  «Գարդենիա» ակումբում: Հաճախում եմ սիրով և հաճույքով աշխատում եմ. այնքան հետաքրքիր է բույսերի աշխարհում: Այսօրվա մեր ծրագիրն էր՝ վերատնկել միջանցքի բույսերը, փխրեցնել թաղարների հողը: Սրանց զուգընթաց՝ աշխատանքը համալրվեց տրադեսկանցիայի առաջին տնկարանը ստեղծելով, որը օդը թթվածնով հարստացնող, մաքրող հատկություն ունի: Այս աշխատանքները ներառված են  «Մաքուր միջավայր՝ առողջ մանուկներ» մեր նախագծում: Մեկ այլ նախագծով՝ «Սովորող-սովորեցնող», ավագ դպրոցի սովորող Անուշիկ Նիկողոսյանը ինձ սովորեցրեց AVS ծրագրով տեսաֆիլմեր պատրաստել: Մայրիկս նույնպես հետաքրքրված է իմ նոր դասընթացով և վաղը ինձ հետ գալու է ակումբ:

 

Оставьте комментарий